Հրազդանի կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

հասարակական

Սոցիալական ցանցերում լուր էր տարածվել, որ երեկ կեսգիշերին Հրազդանի կամրջի տակ հայտնաբերվել է ցուցարարի դին, որը օրերս խորհրդարան մուտք գործելուց հետո նստել էր Աժ նախագահ Արարատ Միրզոյանի բազկաթոռին և ծխել։

Այս տեղեկությունը 24News-ը փորձեց ճշտել ոստիկանությունից։

«Նոյեմբերի 13-ին, ժամը 22․25-ին անհայտ քաղաքացուց  Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ իրեն ցած է նետել Կիևյան կամրջից»։ Այս մասին 24News-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը՝ 22․00-ին, 1993թ․ ծնված Գառնիկ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել՝ կամրջից նետվելու միջոցով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն», - հայտնեցին Ոստիկանությունից։ 

Լրագրողի այն հարցին, թե ինքնասպան եղածը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աթոռին ծխող երիտասարդն էր արդյոք ոստիկանությունից ասացին, որ այլ տեղեկությունների չեն տիրապետում։

Նշենք նաև, որ մեր տեղեկություններով, նոյեմբերի 10-ին ԱԺ մուտք գործած և Արարատ Միրզոյանի աթոռին բազմած երիտասարդը Ռաֆիկ Հայրապետյանն է։

Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ Գառնիկ Պետրոսյանը դրոշով փաթաթված երիտասարդն է

--0--ԿԿ