Արմեն Ջիգարխանյանը մարդ-նվագախումբ էր, մարդ-տոն. Ալեքսանդր Կալյագին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

կալյագին

ՌԴ թատերական գործիչների միության նախագահ, դերասան և ռեժիսոր Ալեքսանդր Կալյագինը «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է՝ ով էր իր համար ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը:

«Արմեն Ջիգարխանյանը մարդ-նվագախումբ էր, մարդ-տոն։ Հաճելի էր նրա հետ խաղալ բեմում և կինոյում։ Նա հազվագյուտ տաղանդավոր դերասան էր և եզակի անձնավորություն»,- պատմել է Կալյագինը և հավելել, որ նա իսկական արվեստի մարդ էր, որի հետ կարելի էր ժամերով խոսել և հիանալ նրա իմաստությամբ։

Հիշեցնենք, որ լույս նոյեմբերի 14-ին 85 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: 

--00—ԼՄ