Ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանի զորքը ծանր տեխնիկայով մի գիշերում Հադրութից Շուշիում հայտնվեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այն համոզմանն է, որ ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ ղեկավարն ու պատասխանատու այլ կառույցների ղեկավարները պետք է հրաժարականի դիմում ներկայացնեն:

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ընդգծեց՝ Փաշինյանը, փոխանակ հրաժարական տալու, շարունակում է հայատյաց քաղաքականություն վարել: 

Ալավերդյանը վստահ է՝ Փաշինյանն ի սկզբան էլ Արցախը հանձնելու ու պատմության մեջ որպես Հերոստրատ մնալու համար է եկել իշխանության: Ըստ նրա՝ նման փաստաթղթի տակ ստորագրելն ու նման կեցված ընդունելը քաղաքական խուլիգանություն է:

«Ինչպե՞ս եղավ, որ ադրվեջանական զորքը ծանր տեխնիկայով մի գերշերում Հադրութից Շուշիում հայտնվեց,- հարց է տալիս մեր զրուցակիցն ու ավելացնում,- Հայաստանի ու Արցախի ղեկավարները ոչ թե պարտվել, այլ հանձնվել են: Փաշինյան ու Հարությունյանը համաձայնեցված գործել են հանուն այսպիսի արդյունքի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ