Ո՞վ է լինելու բանակցողը, հաղթողի հետ պարտվո՞ղն է բանակցելու. Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

«Անելանելի վիճակում ենք, դժոխքի դուռն ենք հասել, պետք է վեր հառնենք ու թույլ չտանք, որ Հայաստանի հանրապետությունը կորչի: Նոր բանակցողներ են պետք, ու քանի որ հին մտածելակերպով գործած սխալները նոր մտածելակերպով են ուղղում, հետևաբար դեմքերը պետք է փոխվեն»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց «Մարդկային զարգացման միջազգայկին կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն ու հռետորական հարց բարձրացրեց՝ ո՞վ է լինելու բանակցողը, հաղթողի հետ պարտվո՞ղն է բանակցելու:

Թևան Պողոսյանն ազգային անվատնգության սպառնացող մի շարք խնդիրներ է տեսնում, որոնք իշխանությունը պետք է կանխի օր առաջ:

Ցավով նշում է նաև, որ պատգամավորները նիստ անելու փոխարեն ջարդված աթոռից են բողոքում, այնինչ երկիրն է ջարդվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ