Ан-124 ինքնաթիռով Երևան է տեղափոխվել 30 խաղաղպահ և զրահատեխնիկա

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 15,  24News   

զրահատեխնիկա

Ռուսական Ан-124 երկու ինքնաթիռներով Ուլյանովսկից Երևան է տեղափոխվել շուրջ 30 խաղաղապահ, ինչպես նաև` զրահատեխնիկա։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ`հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ «Ан-124» ինքնաթիռներով Երևան են փոխադրվել «БТР-82А» տեսակի տասը զրահամեքենա և նյութատեխնիկական ապահովման միջոցներ: Բեռնաթափումից, զննումից ու նախապատրաստական աշխատանքներից հետո ռազմական շարասյուները շարժվել են Գորիս`անցնելով մոտ 300 կմ:

--00—ՄՀ