Ոմանց հաջողվեց տրոհել հայրենիքը, ատելություն սերմանել,Փաշինյանն անգամ ընտանիք մուտք գործեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն այն համոզմանն է, որ  պետք է  անցնցում ձևավորել նոր իրավիճակ՝ նոր մարդկանցով, նոր որակով: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդմանը նշեց, որ այս պահին այն, ինչ կարող ենք անել հետևյալն է՝ ազնիվ գտնվել, ապաշխարել, քննարկել՝ ինչպես անել ամենից դուրս գալու համար:

Մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունը հնարավոր է փոխել: Դիմեց նաև մտավորականներին, որ այս օրերին չեն խոսում, չեն արտահայտվում: «Ո՞ւր են մտավորականները, ամոթ է, եթե այսօր չեն երևալու, ինչի՞ համար են էլ գործում,- շեշտեց պրոֆեսորն՝ հավելելով,- Ոմանց հաջողվեց տրոհել հայրենիքը, ատելություն սերմանել, Փաշինյանն անգամ ընտանիք մուտք գործեց»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ