Դավաճանություն է եղել. Նիկոլին կհեռացնեն, եթե հաշվետվություն չներկայացնի. Ազատ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

ԱԺ-ն իրավունք ունի, թող ստեղծեն հատուկ դատարան, տրիբունալ, որպեսզի պարզի՝ ով է մեղավոր մեր զոհերի համար։ Օրակարգը չպետք է լինի «հեռացիրը», չի կարելի պատերազմի ժամանակ ասել՝ գերագույն գլխավոր հրամանատար, հեռացիր։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Իշխանությունը լավ չի կազմակերպել պատերազմը, դրա համար ասում ենք՝ իշխանություն, դատարան ստեղծի, որ իմանանք՝ ձեզանից ով է մեղավոր, հակառակ դեպքում Լինչի դատաստան կլինի»,- ասել է Արշակյանը:

Բանախոսի պնդմամբ, եթե իշխանությունը շարունակի հաշվետվությունից խուսափել ու չներկայացնի մեզ բացատրություն, իհարկե իրեն կհեռացնեն ու կպատժեն։ 

«Բայց ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ասում եմ, որ պետք չէ Հայաստանում քաոս լինի, հեղափոխություն լինի, բայց քաղաքական իշխանությունն ակնհայտ ձախողումը պետք է ընդունի ու անհապաղ արտահերթ նիստում քննարկի հաշվետվություն ներկայացնելու հարցը»,-ասել է նախկին պատգամավորը:

Արշակյանն անդրադարձել է նաև այս պատերազմի աշխարհաքաղաքական համատեքստին, ստորագրված փաստաթղթին և ստեղծված դիվանագիտական իրավիճակին:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ