Իտալիայի Ֆորլի համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

արցախ

Իտալիայի Ֆորլի համայնքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։

Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան և Պալերմո քաղաքները, Լոմբարդիա ռեգիոնը, Կարբոնյանո համայնքի խորհուրդը, Չեզենայի համայնքը, Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները, Ռինյանո Ֆլամինիոյի համայնքային խորհուրդը ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։

--00--ԱՀ