Երևանից 475 փախստական ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել է Ստեփանակերտ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

․

ՌԴ խաղաղապահները Երևանից Ստեփանակերտ են ուղեկցել 475 բնակչից բաղկացած փախստականների երկրորդ խումբը։ Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:

«475 փախստականի տեղափոխող 19 ավտոբուսներն ուղեկցվել են ՌԴ խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության ուժերի կողմից և հասել են Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

Իսկ շաբաթ օրը ՌԴ խաղաղապահները Արցախ էին ուղեկցել 250 փախստականի տեղափոխող 9 ավտոբուս:

--00--ԱՀ