ԱԱԾ-ն կոնկրետ անելիք ունի Փաշինյանի՝ քաղաքացիական պատերազմ սանձազերծելու կոչերի մասով

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 16,  24News  

Ալեն

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Կարծում եմ, ՀՀ ԱԱԾ֊ն, համապատասխան ՀՀ Քր. օրենսգրքի, կոնկրետ անելիք ունի քաղաքացի Փաշինյան Նիկոլի՝ երկրում քաղաքացիական պատերազմ սանձազերծելու կոչեր տարածելու մասով։

Լիահույս եմ, որ գիտակցում եք՝ անգործությունն այս մասով կոնկրետ հետևանքներ կունենա պետության կործանման, ինչպես նաև տվյալ կառույցի, նրա՝ որոշում ընդունող սպայական կազմի վրա՝ իրենց պարտականությունները չկատարելու և, դրանով պայմանավորված, ՀՀ պետության և քաղաքացիների անվտանգությունը վտանգելու, ՀՀ֊ն կործանելու մասով»։

   
--00—ՄՀ