Անհետ կորածների թիվը հայտնի է․ խոսքը մի քանի 100 զինվորի մասին է, հուսանք՝ մի մասը ողջ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

«Առաջարկներ կային, որ սգո օր հայտարարվի, բայց կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ այդ որոշումը կայացվի, երբ մարմինների հայտնաբերման գործընթացը հասցնենք ավարտին ու հնարավորություն ունենանք հարգանքի տուրքը մատուցել նաև պետական մակարդակով կայացված որոշումների շրջանակում»: Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ շատ է կարևորում զոհվածների ընտանիքների հետ շփումը. «Իհարկե, պետք է այդ շփումը լինի, և դա լինի շարունակական: Կարևոր եմ համարում նաև հաշանդամություն ստացած մեր զինվորների հետ շփումը, որովհետև նրանց հետագա կյանքի կազմակերպումը կարևորագույն  խնդիրներից մեկն է»:

--00—ԼՄ