«Մեկ Հայաստան»-ը պահանջում է քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ. Ղազինյան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 16,  24News 

Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

Երեկ երեկոյան ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց մի գրառում, որն իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված առանձնապես ծանր մի շարք հանցագործությունների հատկանիշներ:

«Մեկ Հայաստան» կուսակցության իրավական հանձնախումբը ներկայումս պատրաստում է հանցագործության մասին հաղորդում, որը պատրաստ լինելուն պես կներկայացվի ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով հարուցել քրեական հետապնդում ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»:

--00--ԱԹ