Ղարաբաղի հարցում դադար է, բայց չի կարելի հետաձգել. ՌԴ պետտդումայի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 30, 24News

«ԼՂ հակամարտության կարգավորումը չի կարող դրվել երկարաժամկետ հետաձգվող հարցերի դարակի մեջ», - լրագրողների հետ զրույցում «Լազարևյան ակումբի» կազմակերպած «Հայաստան և Ռուսաստան՝ երկու հայրենիքներ. պաշտպանություն և անվտանգություն» խորագրով առաջին լիագումար նիստի մեկնարկից առաջ նման կարծիք է հայտել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Լեռնային Ղարաբաղը և անվտանգությունը՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ, կարևոր են ոչ միայն Ղարաբաղի, այլև՝ Հայաստանի համար», - ասել է Զատուլինը և նկատել, որ այս պահին գործընթացը դադարի փուլում է:

«Չգիտեմ, թե որքանով է դա արդարացված, բայց կարծում եմ, որ գիտակից քաղաքական գործիչները գնահատում են այն փաստը, որ Հայաստանում անցկացվելու են ընտրություններ: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա այն սպասում է իր հերթին», - ասել է Զատուլինը: