Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծայրահեղ ծանր է. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

ռիտա

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը, մի քանի օր է՝ կորոնավիրուս ախտորոշմամբ  ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» ԲԿ-ում է։ Այդ մասին գրում է hraparak.am-ը:

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոցի տնօրեն Անատոլի Գնունին հայտնել է, որ Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է.

«Տիկին Սարգսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,-ասել է Գնունին։

Հարցին՝ միացվա՞ծ է արհեստական շնչառության ապարատին, Անատոլի Գնունին պատասխանել է, որ չի կարող նման տեղեկատվություն տրամադրել։

--00—ԼՄ