«Շուշին չկարողացանք դարձնել այնպիսին, ինչին արժանի էր». Փաշինյանը պարզաբանեց ԱԺ-ում ասածը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում Շուշիի մասին գրառում է արել՝ փորձելով մեկնաբանել ԱԺ ամբիոնից քաղաքի մասին արած իր հայտարարությունը:

«Ինձ համար ակնհայտ է, որ 1994 թվականից ի վեր, մենք, ցավոք, Շուշիի համար չենք հասցրել անել այն ամենը, ինչ կարող էինք անել:

Եղել են նվիրյալ գործարարներ, որոնք շատ էական և կարևոր ներդրումներ են արել: Եղել են նաև պետական ներդրումներ, բայց մեծ հաշվով Շուշին չկարողացանք դարձնել այնպիսին, ինչին ինքը արժանի էր: Օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով:

Հենց սա նկատի ունեի՝ ԱԺ ամբիոնից այդ թեմայի մասին խոսելիս»,-գրել է նա:

--00—ԼՄ