Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու մասին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 16,  24News

թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու մասին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Թրամփը նշել է իր թվիթերյան էջում:

«Պատմության ամենակեղծված ընտրությունները»,- գրել է ԱՄՆ առաջնորդը:

Նշենք, որ օրեր առաջ Թրամփը հայտարարել էր, որ դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը հաղթել է, կրկին դժգոհել, որ ընտրությունները կեղծված էին, իսկ ավելի ուշ հայտնել էր, որ ինքն է հաղթել:

--00--ԱԹ