Վարչապետին մեկ հարց ունենք՝ այն նրա անցնցում հրաժարականի հետ է կապված. Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն ընդգծում է՝ վարչապետին մեկ հարց ունեն, այն կապված է նրա անցնցում հրաժարականի հետ: 24News-ի հետ զրույցում Սիմոնյանը բացատրեց, թե ինչու ԼՀԿ-ն Ազգային ժողովում չէր մասնակցում վարչապետի հետ հարցուպատասխանին. «Վարչապետի լալահառաչ խոսքը, թե Շուշին դժգույն քաղաք էր, լսելու ցանկություն չունենք»:

Ըստ պատգամավորի՝ վարչապետը շարունակում է հասարակությանը տարանջատել, նրա սուտն ու կեղծիքը վերջ չունեն: «Վարչապետն ասում է այն, ինչ հարմար է այդ պահին, կեղծում է ցանկացած բան, խոսքը վստահելի չէ: Այս պահին նա մեկ անելիք ունի՝ ստորագրել հրաժարականի դիմումի տակ»,- նշում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ