ՀՌՀ-ն քննարկում է ՀԸ-ներին լիցենզիա տրամադրելու հարցը. պայմանագիր կկնքվի նաև ՌԴ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում քննարկվում է հեռուստաընկերություններին լիցենզիա տրամադրելու հարցը:

Հանրային մուլտիպլեքսի սլոթի մրցույթներ են հայտարարվել սեպտեմբերի 22-ին:

Մրցույթին հայտ ներկայացրած 25 հաճախականությություններից 6-ը հանրապետական նշանակության է, մասնակցում 12 հեռուստաընկերություն:

Հաճախականությություններից 9 մայրաքաղաքային են, մասնակցում է 4 հեռուստաընկերություն:

Կա նաև 10 մարզային հաճախականություն, մրցույթին մասնակցում է 13 հեռուստաընկերություն:

Ըստ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի՝ ամենայն հավանականությամբ պայմանագիր կկնքվի նաև Ռուսաստանի հետ: Նախատեսվում է ռուսական կողմին տալ 1-2 սլոթ:

Մրցույթների արդյունքները պարզ կդառնան հունվարին:

--00—ԼՄ