ԿԽՄԿ տնօրենը հուսով է՝ ԼՂ հարցով արդյունավետ կաշխատեն տարածաշրջանի բոլոր երկրների հետ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24News   

Մաուրեր

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տնօրեն Փեթեր Մաուրերը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԼՂ-ում տիրող իրավիճակին:

«Վերջին 28 տարում մենք տարածաշրջանում ենք, աշխատում ենք բոլոր կողմերի հետ, հույս ունենք հնարավորինս արդյունավետ աշխատել բոլորի, այդ թվում` ՌԴ հետ, որ ամեն կերպ նպաստում է հակամարտության կարգավորմանը»,- նշեց նա:

Մաուրերը նշեց՝ վերջին շաբաթներին ավելացրել են ցուցաբերվող օգնությունը, հատկապես` տեղահանվածներին: Նա հայտնեց՝ կշարունակեն այդ աշխատանքը, ընդգծեց՝ կարևոր է մարմինների որոնման և փոխանակման ուղղությամբ աշխատանքը: ԿԽՄԿ նախագահը կարևորեց նաև տարածաշրջանում հետագա աշխատանքի հնարավորությունների ավելացումը:

«Մենք այս հարցում հուսով ենք ՌԴ հետ փոխգործակցել, ՌԴ զինված ուժերի հետ, որ կօգնեն ապահովել տեղում աշխատանքի անվտանգությունը»,- ասաց ԿԽՄԿ տնօրենը:

--00--ԱԹ