Եղիազար Վարդանյանն ընտրվել է ՃՇՀԱՀ ռեկտոր

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24News  

ռեկտոր

Նոյեմբերի 16-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձունների խորհրդի նիստում քննարկվել է բուհի ռեկտորի ընտրության հարցը։

Հոգաբարձունների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը նշել է, որ համալսարանի ռեկտորի ընտրության օրը սահմանվել է նոյեմբերի 16-ը՝ հիմք ընդունելով ռեկտորի ընտրությունների ընթացակարգը։

Նիստում փակ գաղտնի քվեարկությամբ, միաձայն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Եղիազար Վարդանյանը։

Մինչ խորհրդի նիստի բուն օրակարգին անցնելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած ուսանողների, ինչպես նաև մյուս նահատակների հիշատակը։

--00—ՄՀ