Փամփուշտները լռում են, մարդիկ չեն զոհվում. Պեսկովը՝ եռակողմ համաձայնագրի արդյունքի մասին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24News

Պեսկով

ԼՂ-ում կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագրի գլխավոր արդյունքն այն է, որ էլ մարդիկ չեն զոհվում: Ինչպես հայտնում է Iz.ru-ն, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ամենից առաջ, իհարկե, պետք է առաջնորդվել նրանով, որ փամփուշտները լռում են: Դա գլխավոր արդյունքն է: Մարդիկ չեն զոհվում, և դա ամենից արժեքավորն է, որ կարող է լինել»,- ասել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը նաև արձագանքել է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի՝ ԼՂ-ում հրադադարի հետ կապված բացատրություններ ստանալու ակնկալիքին:

«Կասկած չկա, որ եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մեր գործընկերները պարզաբանումների կարիք ունեն, նրանք կստանան այդ պարզաբանումները»,- ասել է նա:

 

--00--ԱԹ