Ալիևը բացառել է Ղարաբաղին ինչ-որ կարգավիճակ տալու տարբերակը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղին հատուկ կարգավիճակ տալու մասին խոսակցություններն անընդունելի են, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Կա մեկ միասնական, բազմազգ Ադրբեջանի Հանրապետություն: Կա զարգացող ադրբեջանական հանրապետություն: Բոլոր կորնների ներկայացուցիչներն ապրում են նորմալ, խաղաղության պայմաններում և փոխըմբռնմամբ: Հայ ժողովուրդը ևս կապրի այդ պայմաններում»,-ասել է Ալիեւը:

Հիշեցնենք, որ Ալիեւը կնոջ հետ այցելել է Ֆիզուլիի շրջան:

--00—ԼՄ