Ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել. պետք է շարունակենք ապրեցնել Արցախը. Հարությունյան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24News  

Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել: Մեծ փորձությունից հետո Արցախը պիտի ապրի, ու, անկախ ստեղծված իրավիճակից, մենք վստահաբար կառուցելու ենք մեր երեխաների ապագան: 

Կոչով դիմել եմ նաև կառավարության բոլոր պատասխանատուներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն առաջիկա օրերին ընտանիքների՝ հարազատ օջախներում կրկին հաստատվելու ուղղությամբ: 

Պետք է շարունակենք արարել ու ապրեցնել Արցախը»:

--00--ԱԹ