Եթե այս իշխանությունը պայքարի երկրորդ փուլում էլ մնա, կփակենք հայոց պատմության վերջին էջը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 18,  24News  

Տիգրան Աբրահամյան

Պատերազմի առաջին փուլը նոյեմբերի 9-ին ավարտվեց, պայքարի հաջորդ փուլը նոր է սկսել՝ բանակցություններ Արցախի կարգավիճակի, անվտանգության, արցախցու ապագայի, Արցախի վերականգնման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Հայաստանին և Արցախին ուղղված սպառնալիքները պահպանվում են, առկա են նոր ռիսկեր։ Այս իշխանությունն այս տարիներին արել է իր առավելագույնը, արդյունքը՝ ողբերգություն։ Եթե այս իշխանությունը պայքարի երկրորդ փուլում էլ շարունակի մնալ ղեկին, ապա վերջնականապես կտապալվենք և կփակենք հայոց պատմության վերջին էջը», - նշել է նա։

--00—ՄՀ