«Ես հայ եմ, և դա չի քննարկվում». Նիկոլյա Ազնավուրը որոշել է Հայաստան տեղափոխվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 30, 24News

Thumbnail

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյա Ազնավուրը, օրերս Մոսկվայում  մասնակցել է «Գթասրտության ժամանակագրություն» խորագրով միջոցառմանը:

Rusarminfo.ru-ին տված հարցազրույցում Նիկոլյա Ազնավուր պատմել է, որ որոշել Հայաստան տեղափոխվել: 

«Ես սիրում եմ Երևանը, այն ինձ շատ է դուր գալիս: Այնտեղ հարմարավետ է»,- ասել է Ազնավուրի որդին ու նշել, որ ամենամեծ խնդիրը, որին բախվել է Հայաստանում, լեզվին չտիրապետելն է:

«Այժմ ես ակտիվորեն հայերեն եմ սովորում: Այն շատ բարդ է, սակայն «կամաց-կամաց» (խմբ․՝ դա ասել է հայերեն) ստացվում է խոսել»,- ասել է շանսոնյեի որդին ու պատմել, որ եվրոպական արտաքինի պատճառով Հայաստանում նրան հաճախ չեն ընկալում որպես հայ, և նա ստիպված է լինում ամեն անգամ ապացուցել, որ «իսկական հայ» է:

«Ես հայ եմ, և դա չի քննարկվում: Հնարավոր է՝ հայի արտաքին չունեմ: Սակայն ֆրանսերենում կա լավ արտահայտություն՝ «Հագուստը, որ կրում ես, քեզ չի դարձնում այն, ինչ կաս»: Դա իսկապես այդպես է»,- ասել է Նիկոլա Ազնավուրը և խոստովանել, որ Հայաստանում շուկաներ այցելելիս  մարդիկ իր հետ ռուսերեն են խոսում, իսկ նա հայերեն է պատասխանում՝ ասելով, որ ռուսերեն չի խոսում:

Հիշեցնենք, որ Շվեյցարիայում մեծացած Նիկոլյան Հայաստանում է եղել բազմիցս, սակայն Հայաստան  տեղափոխվելու վերջնական որոշումը կայացրել է այս տարի: