Արցախում ոստիկանները հանցագործության նոր դեպքեր են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

հասարակական

Քանի դեռ երկիրը պատերազմում էր, հետո արդեն փորձում հաղթահարել հետպատերազմական խնդիրները, Արցախում ոստիկանները հանցագործության նոր դեպքեր էին բացահայտում: Արցախի ոստիկանության ֆեյսբուքյան էջում հրապարակվել են գողության մի շարք դեպքեր:

Այսպես, գողություն կատարելու նպատակով երկու անձ ներկայացել է Շահումյանի շրջանի Ծար համայնքում գտնվող ՀԷԿ և գողացել խոհանոցային կահույք, ջեռուցման կաթսա, մեկական եվրոպատուհան, դիզվառելիք, սակայն իրենցից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Չորս անձ էլ չկողպված դռնով ապօրինի մուտք է գործել Ճարտարի քաղաքապետարանի վարչական շենք և հափշտակել 1 հեռուստացույց, համակարգչի 3 պրոցեսոր, 4 տպիչ, 1 ստեղնաշար, 3 մոնիտոր և 17.190 ՀՀ դրամ։ Դ. Հ.֊ն դարակից գողացել է նաև 382.000 դրամ։

Մարտակերտ քաղաքի գինու գործարանն էլ չի շրջանցվել: Անհայտ անձն այնտեղից գողացել 2 համակարգիչ և 1 պլանշետ։ Երկու համակարգիչ են գողացել նաև առանձնատներից մեկից:

Վ. Ա֊ն էլ պատուհանով մտել է Մարտակերտ քաղաքի խանութներից մեկը և գողացել տարբեր տեսակի ապրանքներ։

Գողացված ապրանքներ են հայտնաբերվել նաև «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայից, որոնք գողացված են եղել մայրաքաղաքից:

Մեքենաների գողության դեպքեր ևս ոստիկանությունում արձանագրվել են: Առևանգել են Մսրտակերտ֊Ստեփանակերտ ավտոճանապարհին կայանված « Վազ 21214» մակնիշի ավտոմեքենա:

Ննգի գյուղում էլ փորձել են գողանալ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա։ Նույն նպատակով բացել են նաև Լուսաձոր համայնքի ճանապարհին կայանված «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայի դուռը:

Իսկ Ս.Ա֊ն կոտրելով Ասկերան քաղաքի բենզալցակայաններից մեկի դռան ապակին, հափշտակել է Ա.Բ֊ին պատկանող ողորկափող որսորդական հրացանը։

--0--ԿԿ