Էդուարդ Շարմազանովին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 18,  24News  

Շարմազանով

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովին այսօր՝ նոյեմբերի 18-ին, մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ինքը՝ Շարմազանովը։

«Քիչ առաջ հերթական անգամ հրավիրվել էի ՀՔԾ։ Ինձ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով։

Հայտնել եմ,որ ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում եւ հրաժարվել եմ ցուցմունք տալ»,- գրել է նա։

--00—ՄՀ