Հանձնարարվել է ստուգել զինված հրոսակախմբերի հավաքագրման լուրերը. Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մամուլում տարածվել է հասարակական, իրավապաշտպանական գործունեությամբ զբաղվող մի խումբ անձանց կոչը՝ ուղղված իրավապահ մարմիններին «կառավարական ամառանոցում զինված հրոսակախմբերի հավաքագրման, նրանց համազգեստ և զենք տրամադրելու» մասին մամուլում տարածվող տեղեկությունները քննության առարկա դարձնելու վերաբերյալ:

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացվող ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում ավելի վաղ արդեն իսկ արձանագրվել էին նմանաբովանդակ հրապարակումներ և կից տեսանյութ: 

Եվ նախքան այս հայտարարություն-կոչի տարածումը Երևան քաղաքի դատախազի կողմից արդեն իսկ ոստիկանությանը տրվել է հանձնարարություն այդ հրապարակումներում նշվող հանգամանքների կապակցությամբ օպերատիվ ստուգողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ»:

--00--ԱԹ