Երբ կլինի անհրաժեշտություն, բոլորիդ կհրավիրեմ հրապարակ․ Փաշինյանը խնդրեց դադարեցնել հավաքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործադիր իշխանության աջակիցները հավաքվել են կառավարության շենքի մոտ: Քիչ առաջ, թիկնազորի ուղեկցությամբ, Նիկոլ Փաշինյանն դուրս եկավ Հանրապետության հրապարակ և հանդիպեց աջակիցներին։

«Այսօր առավոտից մեր բոլոր հնարավոր ձևերով իրազեկում ենք, որ այս հավաքը տեղի չունենա։ Ես գիտեմ, որ Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ կան, որոնք ըստ անհրաժեշտության կգան հրապարակ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Խոնարհվում եմ այն տղերքի առաջ, որոնք առաջնագծից են, խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի առաջ, ծնողների առաջ»,- նշեց վարչապետը։

Վարչապետը հավաքի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում խոստացավ, որ չի դավաճանի ժողովրդին և անհրաժեշտության դեպքում իր աջակիցներին կհրավիրի Հանրապետության հրապարակ:

«Խնդրում եմ, մի քիչ կանգնեք, զրուցեք, բայց հավաքը դադարեցնենք։ Առաջինը ես ձեզ խոստանում եմ, ես ժողովրդին չեմ դավաճանի, երկրորդը ես ձեզ խոստանում եմ, երբ կլինի անհրաժեշտություն, բոլորիդ կհրավիրեմ հրապարակ։ Եկեք այս 2 կետի վրա պայմանավորվենք։ Շատ եմ խնդրում հավաքը դադարեցրեք։ Ես այստեղ չեմ մնալու, որ հավաքը շարունակվելու պատճառ չդառնամ»։

--00--ԱՀ