Գողություն Ակներ գյուղի դպրոցից․ ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Նոյեմբերի 14-ի երեկոյան Սյունիքի Ակներ գյուղի դպրոցի տնօրենը ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ իր աշխատասենյակից գողացել են համակարգիչն ու ինտերնետ ցրող սարքը՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի վնաս։ Գորիսի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։

Բացահայտման աշխատանքը տևեց երեք օր:

Նոյեմբերի 17-ին նրանց տեսադաշտում հայտնվեց կասկածվողը։ Լոռու մարզի Մրգահովիտ գյուղում բնակվող 46-ամյա տղամարդու՝ դեպքին առնչության հանգամանքը փաստական տվյալներով հիմնավորելուց հետո նրան բերման ենթարկեցին բաժին։

Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գողոնը։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Կատարվում է նախաքննություն։  

--00--ԱՀ