Կապիտուլյացիայից անցել է 10 օր, դեռ ոչ մեկ, կրկնում եմ, ոչ մեկ չի պատժվել. Ջուլֆալակյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

1

ԱԺ նախկին պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հետևողականորեն կազմաքանդվում է պետական ողջ համակարգը և, որ ամենավտանգավորն է, պաշտպանության գերատեսչությունը։ Արդեն նույնիսկ վախենալու է մտածել հետևանքների մասին...

Հարց է առաջանում, իսկ որտեղի՞ց պետք է ՀՀ քաղաքացին, որի հպարտությանը հնարավոր ծանրագույն հարվածն է հասցվել, գտնի մոտիվացիա՝ շարունակելու իր առօրյա գործունեությունը՝ անկախ զբաղեցրած դիրքից...

Կապիտուլյացիայից անցել է շուրջ 10 օր, դեռ ոչ մեկ, կրկնում եմ, ոչ մեկ չի պատժվել։

Փաստորեն, դրանից կարելի է եզրակացնել,որ սխալներ չեն եղել...

Միայն մի քանի հրաժարականներ, այն էլ այն մարդկանց կողմից, ովքեր ունեն ինքնաքննադատության բարձր աստիճան։

Այն ինչ կատարվում է, ուղղակի աբսուրդ է(շաաատ մեղմ ասած)»։

--00—ԼՄ