Լուրերը, թե քաղաքացիներին համազգեստ է բաժանվել`ցույցին մասնակցելու համար, կեղծ են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

շիրակ

Շիրակի մարզպետարանը արձագանքել է երեկ որոշ լրատվականների կողմից շրջանառության մեջ դրված լուրերին, թե զինվորական համազգեստ են բաժանել քաղաքացիներին:

«Շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե իբր Շիրակի զինկոմիսարիատը և մարզպետարանը զինվորական համազգեստ են բաժանել քաղաքացիներին ցույցերին մասնակցելու համար, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

Շիրակի զինկոմիսարիատը աշխատանքային կարգով իրականացնում է իր խնդիրները և երեկ համակարգել է արձակուրդից հարավային ուղությամբ մարտական ծառայության վերադարձող զինվորների փոքր խմբի տեղաշարժը։ Հորդորում ենք զինվորական կոմիսարիատի աշխատանքը չներկայացնել քաղաքական շահերի և մանիպուլատիվ շահարկումների լույսի ներքո, առավել ևս չշահարկել Շիրակի մարզպետարանի աշխատանքը, որը կապ չի կարող ունենալ զինվորական տեղաշարժերի հետ»։

--00--ԱԹ