Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ զինդատախազին․ քննարկվել է հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 19,  24News    

Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ Վահե Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:

Քննարկվել է ստեղծված իրավիճակում ԱՀ գլխավոր դատախազության հետ համատեղ համակարգված աշխատանքների կազմակերպմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը ներկա էր ԱՀ գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը:

--00—ՄՀ