Լավրովը արձագանքել է մեղադրանքին, թե ՌԴ-ն ԼՂ խնդրի մասով խախտել է ՀԱՊԿ պարտավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն չի խախտել ՀԱՊԿ-ի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները ԼՂ հարցում համաձայնություն ձեռք բերելիս, և այդ մասով մեղադրանքներն անվանել է ոչ կոմպետենտ: Այդ մասին նա հայտնել է RT-ին տված հարցազրույցի շրջանակում:

Ըստ նրա՝ Ռուսաստանի Դաշնությունը մեղադրվում է ՀԱՊԿ-ի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները դավաճանելու համար:

«Մի կողմից ընդգծվում է, որ «Ռուսաստանը խաբել է գրեթե բոլորին և դարձել է հիմնական շահառուն», իսկ մյուս կողմից, թե՝ «Ռուսաստանը դավաճանել է իր դաշնակիցներին»: Միևնույն ժամանակ, դուք կարող եք տեսնել, թե որքան անբարեխիղճ են մեկնաբանում կատարվածը, այդ թվում՝ մեր ռուսական քաղաքագիտական ​​միջավայրում», - ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև հիշեցրել է, որ ՀԱՊԿ պարտավորությունները տարածվում են միայն ՀԱՊԿ անդամ երկրի վրա հարձակման դեպքում, ինչը Հայաստանի հետ տեղի չի ունեցել:

--00—ԼՄ