ԼՂ-ում հրադադարի համաձայնագիրը մշակելիս քաղաքական միավորներ չենք ցանկացել հավաքել. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

լավրով

Մոսկվան ԼՂ հարցով ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագիրը մշակելիս չի ձգտել ինչ-որ քաղաքական միավորներ հավաքել: Այս մասին RT-ին տված հարցազրույցում նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ոչ, մենք նման ձգտում չենք ունեցել»,- ասել է նա:

Լավրովն ընդգծել է, որ Մոսկվայում «փիլիսոփայորեն են ընդունում այն, թե ինչպես են փորձում մեկնաբանել նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունը և դրանում Մոսկվայի դերը»:

--00--ԱԹ