ՌԴ պետդումայում կոչ են արել Ադրբեջանին պահպանել Ղարաբաղի կրոնական սրբավայրերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

․

Կոչ ենք անում Ադրբեջանին պահպանել Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող կրոնական սրբավայրերը և պահպանել դրանց հասանելիությունը: Այս մասին, ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական միությունների հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովը։

Մամուլի ծառայության փոխանցմամբ Գավրիլովը նշել է, որ պետք է ապահովվի հասանելիությունը կրոնական օբյեկտներին` ինչպես մզկիթներին, այնպես էլ քրիստոնեական եկեղեցիներին:

«Մենք հուսով ենք, որ համապատասխան միջազգային իրավունքի սկզբունքներին և հավատացյալների իրավունքների պաշտպանությանը, Ղարաբաղի կրոնական սրբավայրերն ու վանքերը կպահպանվեն: Ապահովելով անվտանգությունն ու ազատ մուտքը դեպի կրոնական սրբավայրեր՝ Ադրբեջանը ցույց կտա իր քաղաքակրթվածությունը»,- ասել է Գավրիլովը:

--00--ԱՀ