Նախագահ Սարգսյանը Փաշինյանի վերարտադրությունն է ուզում է ապահովել․ «Իրատես»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Նիկոլ Արմեն Սարգսյան

«Իրատես» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի՝ օրերս արած հայտարարությանը, թե Հայաստանում ար-տահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն, իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որեւէ կերպ չարձագանքեցին: Խորհրդարանական ընդդիմադիրների համոզմամբ՝ ո՛չ Սարգսյանի հայտարարությունն է պատահական, ո՛չ էլ Փաշինյանի «անտարբերությունն» ու նախագահի ասածն անարձագանք թողնելը:

«Քաղաքականությունից գլուխ չհանողին անգամ պարզ է՝ Սարգսյանն անում ու ասում է այն, ինչ իշխանությունները թույլ են տալիս: Հետեւաբար մտածել, թե նախագահը կամք է դրսեւորել ու համարձակ հայտարարություն արել, միամտություն է: Նա ընդամենը հող է նախապատրաստում իշխանության հետագա վերարտադրության համար, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, եթե առաջիկայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ լինեն»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորներից մեկը:

Մեր զրուցակիցը վստահ է՝ Փաշինյանը վաղ թե ուշ հրաժարական է տալու: Այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահներն ու ադրբեջանական զորքն իրենց դիրքերում կլինեն, վարչապետը կհայտարարի իր հեռացման մասին. «Հենց այդ ժամանակ էլ խորհրդարանը նրան անվստահություն կհայտնի, որպես վարչապետի պաշտոնակատար իշխանական շրջանակներից որեւէ մեկին կընտրի, ու արտահերթ խորհրդարանական ընտրություն-ներ կնշանակվեն:

Օրեցօր վարկանիշի անկում գրանցող իշխող թիմը քաջ գիտակցում է՝ եթե մոտ ժամանակներս ընտրություններ չնշանակվեն, հետագայում անգամ անցողիկ շեմն անցնելը դժվար է լինելու: Հետեւաբար, պետք է սեղմ ժամկետներում վերադասավորումներ անել՝ աթոռից չզրկվելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ