Հայաստան են ժամանում Լավրովն ու Շոյգուն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

նկար
24News-ի տեղեկությունների համաձայն,  շաբաթ՝ նոյեմբերի 21-ին, Հայաստան են ժամանում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսանդր Նովակը:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ռուսաստանյան բարձրաստիճան պատվիրակությունը ՀՀ-ում է մնալու մի քանի ժամ, նախատեսվում է նրանց հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Թե հատկապես ի՞նչ օրակարգով են գալիս ՌԴ պաշտոնյաները, մեզ այս պահին չհաջողվեց ճշտել։

--00—ԼՄ