Ստեփանակերտում խաղաղ կյանքը վերականգնվում է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Ստեփանակերտ

Ռուս խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումները շարունակում են ԼՂ տարածքում հրադադարի պահպանման վերահսկման ուղղությամբ աշխատանքները: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից: Պատասխանատվության հյուսիսային և հարավային հատվածներում իրավիճակի շուրջօրյա վերահսկումը և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկումն իրականացվում են 23 դիտորդական կետերում:

Հումանիտար արձագանքման միջկառավարական կենտրոնի աջակցությամբ Ստեփանակերտում արդեն խաղաղ կյանքի վերականգնման աշխատանքներ են իրականացվում: Քաղաքում շարունակվում են ճանապարհային երթևեկության, քաղաքացիական ենթակառուցվածքների ու բնակարանների էլեկտրա և ջրամատակարարման վերականգնման աշխատանքները: 

վարսավիրանոց
վարսավիրանոց

Սկսել են աշխատել խանութները, վարսավիրանոցները, հանրային տրանսպորտը, վերականգնվում է կապը հեռու բնակավայրերի հետ: Քաղաքի հացի փուռը սկսել է աշխատել ամբողջ հզորությամբ: Այսօրվա դրությամբ Ստեփանակերտ ալյուրի և այլ մթերքների մատակարարման հետ կապված խնդիրներ չկան: Հացը թխվում է րոպեների ընթացքում: Կազմակերպված է հացի մատակարարումը մոտակա բնակավայրեր:

հաց
հաց

--00--ԱԹ