Եթե առաջին նախագահը խոսի, չի կարող չբացահայտել ճշմարտությունը, բայց դրա պահը չէ. խոսնակ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 20,  24News

Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այս օրերին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույցի բազմաթիվ առաջարկներ է ստանում հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցների կողմից: Հայցելով նրանց ներողամտությունը, հարկ ենք համարում նշել, որ կրքերի բորբոքման ներկա իրավիճակում, նախագահ Տեր-Պետրոսյանը չի ցանկանում մասնակից դառնալ պետականակործան լարվածության հետագա խորացմանը:

Որովհետև, եթե ՀՀ Առաջին նախագահը խոսի, իր սովորության համաձայն, չի կարող չբացահայտել հայ ժողովրդին պատճառված աղետի վերաբերյալ ողջ ճշմարտությունը: Իսկ հիմա ամենևին դրա պահը չէ: Պահի հրամայականը Հայաստանի և Արցախի ներքաղաքական իրավիճակի կայունացումն է, որի համար պատասխանատու են թե՜ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը»:

--00--ԱԹ