Մեքենան հարվածել բետոնե արգելապատնեշին և շրջվել. կա զոհ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 20,  24News   

վթար

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 12:39-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։

ԱԻՆ-ը նշում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «Nissan Belgrade» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պետրոս Բ., ծնված 1955թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել բետոնե արգելապատնեշին և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։ Տուժածը Գյումրի քաղաքի ԲԿ տեղափոխման ճանապարհին մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

--00—ՄՀ