Նիկո՛լ, մեր երիտասարդները միշտ բարձր են պահել և բարձր են պահելու Հայոց Եռագույնը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

․

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հանրապետության հրապարակում ՀՅԴ ՀԵՄ-ի մի շարք անդամների բերման ենթարկվելուն։

«Քիչ առաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մի շարք անդամներ Գերագույն գլխավոր խելագարի հրամանով Հանրապետության Հրապարակից բերման ենթարկվեցին այն բանի համար, որ ցանկանում էին Հանրապետության հրապարակում բարձրացնել, ծածանել ՀՀ Եռագույնը:

Նիկո՛լ, մեր երիտասարդները միշտ բարձր են պահել և բարձր են պահելու Հայոց Եռագույնը: Իսկ դու այն կրկին անգամ նետեցիր գետնին:

Պատասխան ես տալու. Հեռացի՛ր անցնցում»,- գրել է Սաղաթելյանը։

--00--ԱՀ