ՌԴ-ից պատվիրակություն կմեկնի Բաքու և Երևան` քննարկելու ԼՂ համաձայնագրի հրատապ հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Thumbnail

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ ԼՂ տարածքն ամբողջությամբ վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Շոյգուն նաև տեղեկացրել է, որ Թուրքիայի հետ ավարտում են համատեղ Վերահսկման կենտրոնի աշխատանքի պարամետրերի և կառույցի տեղակայման վայրի հետ կապված համաձայնեցումները:

Խորհրդակցությանը առաջին անգամ մասնակցել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը: ՌԴ նախագահը ԼՂ-ում խաղաղապահ առաքելության հարցերով խորհրդակցության ժամանակ դիմել է ռուս խաղաղապահներին՝ կոչ անելով ԼՂ-ում հայերի ու ադրբեջանցիների հետ շփումներ հաստատել՝ կենցաղի հողի վրա կոնֆլիկտներից խուսափելու համար:

«Հայերն ու ադրբեջանցիները հակամարտող կողմեր են, բայց հակամարտությունն ավարտված է»,- նշել է Պուտինը:

ՌԴ նախագահը համոզմունք է հայտնել, որ հումանիտար ջանքերը կօգնեն ԼՂ-ում քաղաքական կարգավորման հասնելուն:

Պուտինը տեղեկացրել է, որ ռուսական միջգերատեսչական պատվիրակությունը կմեկնի Երևան ու Բաքու` մի շարք գերատեսչությունների ղեկավարների մակարդակով: Օրակարգում ԼՂ հարցով եռակողմ համաձայնությունների իրականացման ամենից հրատապ խնդիրներն են:

--00--ԱԹ