Միհրան Հակոբյանը,Հրանտ Մելիք-Շահնազարյանն անհայտ կարգավիճակով տեղափոխվեցին քննչական

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

․

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անհայտ կարգավիճակով տեղափոխվեցին Երեւանի քննչական վարչություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Միհրան Հակոբյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արցախի հողերի մի մասը ադրբեջանցիներին հանձնելու Նիկոլ Փաշինյանի որոշման դեմ բողոքող ակցիայի մասնակիցներից ոմանք ձերբակալվել են, իսկ մյուսներին՝ օրենքով սահմանված ժամկետից երկար պահել ոստիկանության բաժնում։

«Այստեղ պահել են բավականին երկար՝ սահմանված կարգից երկար, հիմա անհայտ կարգավիճակով գնում ենք Քննչական։ Մենք չենք նահանջելու, րոպե առաջ պետք է դավաճան Նիկոլ Փաշինյանը երկիրը լքի, մենք ոչնչից չենք վախենում, ոչ կալանավորվելուց, ոչ ձերբակալվելուց, ոչնչից, բայց դավաճան ստահակը րոպե առաջ պետք է գնա, որ կարողանանք ապրել, կարողանանք փրկել այն փշրանքները, որ դավաճան ստահակը մեր երկրից թողել է»,- «Փաստինֆո-ին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ իրենք բարձրացրել են իրենց բողոքի ձայնը, բայց ոստիկանությունը մայթից բռնի ուժով, կոպտությամբ բերման են ենթարկել։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երեւանի քննչական վարչության պետն է Գագիկ Ջհանգիրյանի փեսան։

--00--ԱՀ