Ոչ թե Նիկոլին, այլ ՌԴ ին պետք է շնորհակալ լինենք պատերազմը կանգնեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Մեր պետությունը պատրաստ չէր պատերազմի, և անգամ ռազմական դրություն հայտարարելուց հետո անհրաժեշտ իրավական կարգավորումները չկատարվեցին։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Ինչ է նշանակում կոչ անել՝ մարզպետը, գյուղապետը մի 30 մարդ գտնեն ու գնան չգիտես՝ ուր: «Այս բոլոր գործողությունները, որոնք արվել են, համահունչ չեն եղել իրավիճակին, դեմ են եղել բոլոր տրամաբանական գործողություններին, որոնք պատերազմի  ընթացքում պետությունները պետք է իրականացնեն», -նշել է Զաքարյանը:

«Եվ այս համատեքստում մեր ժողովուրդը պետք է ոչ թե Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն հայտնի եղածը փրկելու համար, այլ ՌԴ-ին։ Ես վստահ եմ, որ ՌԴ-ն է այս իրավիճակում իր ազդեցությունը կիրառելով՝ եկել և փրկել այն, ինչ մնացել է»,- ասել է Զաքարյանը:

«Ու հիմա երևի ՌԴ-ում ավելի շատ են մտածում ՀՀ-ի ապագայի մասին, քան մեր իշխանությունները․ ԱԺ-ում տեսնում ենք ինչի մասին են խոսում», -նշել է բանախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ