Պետք է վերջ տալ այս մայմունություններին․ Փաշինյանը դեկտեմբերի 1-ին կգնա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Փաշինյանը դեկտեմբերի 1-ին կգնա։ Այդ օրը վերջանում է եռակողմ հայտարարության կատարման ժամկետը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

«Մենք գտնվում ենք շատ ծանր հոգեկան հիասթափության մեջ։ Սա կարող է կործանարար լինել։ Սթափ ուժեր պետք է գան։ Առիթից օգտվողներ կարող են լինել և երկրորդ հարվածը հասցնել։ ՌԴ-ն չի հասցնի, խաղաղապահները մասսայական պատերազմական գործողություններին չեն կարող դիմադրել։ 

Եթե Փաշինյանը չի հասկանում, իրեն գոնե պետք է խորհուրդ տան՝ այս իրավիճակում ղեկավարները չեն մնում։ Ե՛վ իր համար լավ կլինի, և՛ ժողովրդի։ Նա պետք է գնա։ Կարծում եմ՝ դեկտեմբերի մեկին կգնա, եթե չգնաց, շատ բան կկորցնի»,- ասել է նա։

Իսկ այն, ինչ կատարվում է հրապարակում՝ ի պաշտպանություն երկրի վարչապետին, ըստ Նավասարդյանի, խեղկատակություն է։

«Պետք է վերջ տալ այս մայմունություններին, որոնք կատարվում են հրապարակում՝ թե բա Փաշինյանը որ գնա, խառակիրի կանենք»,- նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ