ՌԴ ԱԻՆ-ը շինանյութ է ուղարկել Ստեփանակերտ և հարակից բնակավայրեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Շինանյութերով բեռնված մեքենաների շարասյունը շարժվել է դեպի Ստեփանակերտ և հարակից բնակավայրեր՝ պատերազմի ընթացքում տուժած տարածքներում տների և ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար:

--00—ԼՄ