Թուրքիան զորք է ուղարկում Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 21,  24News   

զորք

Թուրք զինվորականները մոտ ժամանակներս կուղևորվեն Ադրբեջան: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

«Ցամաքային զորքերն ավարտել են նախապատրաստությունը»,- նշել է Աքարը:

Նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ադրբեջան զորք ուղարկելու հրամանին: Փաստաթղթի համաձայն` նրանք այնտեղ կարող են մնալ մինչև մեկ տարի:

 --00—ՄՀ