Տիկին Ռիտան մեծ ավանդ է ունեցել բազմաթիվ հայ մանուկների կյանքերի փրկության գործում

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 21,  24News    

Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ

«Պարո՛ն Սարգսյան,

ցավով տեղեկացա Ձեր տիկնոջ անժամանակ մահվան վերաբերյալ։ Տիկին Ռիտան մեծ ավանդ է ունեցել բազմաթիվ հայ մանուկների կյանքերի փրկության, զինհաշմանդամների առողջության վերականգման գործում, իրականացրել կարևոր սոցիալական ծրագրեր։

Իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, Ձեր ընտանիքի անդամներին և հարազատներին։ Խաղաղություն նրա և բոլոր ննջեցյալների հոգիներին», - ասված է ցավակցական ուղերձում։

 --00—ՄՀ