Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

Սաղաթելյան

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ է ճանաչել Սաղաթելյանի ձերբակալությունը։ 

Հիշեցնենք, որ Սաղաթելյանը ձերբակալվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի կասկածանքով՝ օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու համար։ Արա Սաղաթելյանը կասկածանքը չի ընդել։